Հարգելի’ տիկնայք և պարոնայք
Ստանձնելով Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահի պարտականությունները պատիվ ունեմ ողջունելու բոլորին:
2011թ. 10 լավագույնները
![]() Հաշվի առնելով այն լավագույն արդյունքները, որոնք հավաքական թիմի մարզիկները նվաճել են 2011 թ. անցկացված ազգային և միջազգային մրցումների ժամանակ, ներկայացնում ենք 2011թ. մրցաշրջանի 10 լավագույն մարզիկների ցուցակը: Մանրամասն
Աթլետիկայի համաշխարհային օրվան նվիրված 2012թ. մրցումները 2012թ. մայիսի 5-ին Արտաշատ քաղաքում անց է կացվել Աթլետիկայի համաշխարհային օրվան նվիրված մրցումները: Մրցումներին մասնակցել են ՀՀ-ի տարբեր քաղաքների մարզադպրոցների մարզիկ-մարզուհիները, այդ թվում` Երևանից, Կապանից, Վանաձորից, Գյումրիից, Ստեփանակերտից, Մասիսից, Էջմիածնից: Մրցումներին մասնակցել են երկու տարիքային խմբի (1995-1996թթ. և 1997-1998-1999թթ.) մարզիկ-մարզուհիները: Մրցումների բացման արարողությանը ներկա էին Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, և այլ պաշտոնյա անձինք,ինչպես նաև մարզիչներ, մրցավարներ և մարզիկներ: Քաղաքապետ Գ. Մուրադյանը ողջունեց բոլոր մասնակիցներին և հղեց իր բարեմաղթանքները մարզիկ-մարզուհիներին: Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին ԻԱԱՖ-ի կողմից տրամադրված հավաստագրերով, պաստարներով և թևնոցներով: ՀԱՖ-ը նաև կազմակերպեց կանաչապատման նախագիծ` մարզիկների և իրենց մարզիչների մասնակցությամբ: Երևան քաղաքում տեղի են ունեցել նաև կրոսավազքի մրցումները: Այս տարի նշվում է ԻԱԱՖ-ի է 100-ամյակը: Այդ կապակցությամբ Հայաստանում անցկացվելու են նաև այլ խոշոր միջոցառումներ:
Նորություններ 2012թ. մարտի 24-25-ին Ֆրանկֆուրտում տեղի ունեցավ Եվրոպայի աթլետիկայի ասոցիացիայի աթլետիկայի հարցերին առնչվող հանձնաժողովի անդամների հանդիպումը: ՀԱՖ-ի նախագահ Ռոբերտ Էմմիյանը, որը հանդիսանում է հանձնաժողովի անդամ մասնակցեց նշված հանդիպմանը, որի ընտացքում քննարկվեցին հարցեր անդամ ֆեդերացիաների առօրյա աշխատանքների, միջոցառումների և ԻԱԱՖ-ի կոնգրեսի և ընտրությունների շուրջ: 2012թ. մարտի 29-30-ին Ժնև քաղաքում Մերի Հովհաննիսյանը մասնակցեց Եվրոպայի աթլետիկայի ասոցիացիայի հաղորդակցության ղեկավարների սեմինարին, որին մասնակցեցին Եվրոպայի անդամ ֆեդերացիաների ներկայացուցիչները 2012թ. Փետրվարի 11-12-ին Արսեն Սարգսյանը մասնակցեց Մոսկվայի առաջնությունումհ եռացատկ մրցաձևում 7.79 արդյունքով: 2012թ. փետրվարի 15-ին Հայաստանի հավաքական թիմի մարզուհի Սաթենիկ Հովհաննիսյանը մասնակցեց Էդուարդ Գրիգորյանի հիշատակին նվիրված միջազգային մրցումներին Մոսկվա քաղաքում: Սաթենիկ Հովհաննիսյանը գրավեց 1-ին տեղը հեռացատկ մրցաձևում 6.13 արդյունքով: Շնորհավորում ենք Սաթենիկ Հովհաննիսյանին այս հաջողության կապակցությամբ:
And in other news
"Ռ. Էմմիյանի Գավաթ"
“Ռ. Էմմիյանի Գավաթի” 10-րդ միջազգային մրցումները անցկացվեցին 2011 թ. սեպտեմբերի 17- ին Արտաշատում: Մրցումներին մասնակցեցին տարբեր երկրների հեռացատկորդներ, այդ թվում Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Սլովակիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Կիպրոսից, Լիտվայից, և Բուլղարիայից: Տղամարդկանց մրցումներում Վարդան Փահլևանյանը գրավեց առաջին տեղը 8.00 արդյունքով, և սահմանեց “Ռ. Էմմիյանի Գավաթի” միջազգային մրցումների նոր ռեկորդ: Միկոլաիտիս Պովիլասը /Լիտվա/- 7.98 (2- րդ տեղ) Դմիտրի Իլինը /Ղրղզստան/ - 7.84 (3- րդ տեղ ) Կիրիլլ Ագոևը /Ղազախստան/- 7.71 (4- րդ տեղ) Ալեքսանդրու Կուխարենկոն /Մոլդովա/ - 7.65 (5-րդ տեղ) Յարոսլավ Դոբրովոդսկին /Սլովակիա/ - 7.63 (6-րդ տեղ) Գոռ Ներկարարյանը /Հայաստան/ - 7.46 (7-րդ տեղ) Եվգենի Անտոնովը / Ռուսաստան/ - 7.44 Արսեն Սարգսյանը / Հայաստան /- 7.35 Նիկոլայ Ատանասովը /Բուլղարիա/ - 7.28
Բոլեսլավ Սխիրտլաձե /Վրաստան/ - 7.41 Կանանց մրցումներում Օքսանա Ժուկովսկայան /Ռուսաստան/ գրավեց առաջին տեղը 6.58 արդյունքով: Մագդալենա Հրիստովան /Բուլղարիա/ -6.24 (2- րդ տեղ) Ամալիյա Շարոյանը /Հայաստան/ -6.18 (3- րդ տեղ) Քրիստինա Դամյանովան /Բուլղարիա/ - 6.08 (4- րդ տեղ) Լյուդմիլա Գրանկովսկայան /Ղազախստան/- 6.05 (5- րդ տեղ) Մալին Մարմբրանդտը /Շվեդիա/ - 6.02 (6-րդ տեղ) Աննա Տելեշևան /Հայաստան/- 5.93 (7-րդ տեղ) Նատալիա Չիպիլենկուն /Մոլդովա/ - 5.84 Սաթենիկ Հովհաննիսյանը /Հայաստան/- 5.83 Նեկտարիա Պանային /Կիպրոս/ - 5.822010թ. Ռոբերտ Էմմիյանի Գավաթ 2010թ. սեպտեմբերի 12-ին Գյումրի քաղաքում 9-րդ տարին անընդմեջ անց են կացվել Ռոբերտ Էմմիյանի գավաթի միջազգային մրցումները: Ռոբերտ Էմմիյանի գավաթին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Բուլղարիայի, Դանիայի, Հունաստանի, Սլովակիայի, Պորտուգալիայի, Լատվիայի, Մալթայի լավագույն հեռացատկորդները: Կանանց հեռացատկի մրցումներում 1-ին տեղը գրավեց Բուլղարիայի մարզուհի Մագդալենա Հրիստովան` 6.27 արդյունքով: Լատվիայի մարզուհի Լաումա Գրիվան գրավեց 2-րդ տեղը 6.24 արդյունքով, իսկ 3-րդ տեղը գրավեց Ռուսաստանի մարզուհի Ելենա Իվանովան` 6.12 արդյունքով: Տղամարդկանց հեռացատկի մրցումներում Լատվիայի 1-ին տեղը գրավեց մարզիկ Յանիս Լեիտիսը` 7.75 արդյունքով, Իսրայելի հեռացատկորդ Յոխայ Հալևին գրավեց 2-րդ տեղը 7.75 արդյունքով, իսկ 3-րդ տեղը 7.71 արդյունքով գրավեց հայ հեռացատկորդ Արսեն Սարգսյանը:Մրցումների ավարտից հետո կնքվեց համաձայնագիր Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի և Ֆրանսիայի աթլետիկայի ֆեդերացիայի միջև, որը Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի համար նախատիպը չունեցող համագործակցության փաստաթուղթ է: Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել համատեղ հավաքներ մարզիկների համար, ինչպես նաև իրականացնել կրթական ծրագիր մարզիչների և մրցավարների համար Հայաստանում և Ֆրանսիայում: Համաձայնագիրը նախատեսում է տեխնիկական և մարզական համագործակցություն, այդ թվում մարզիկների մասնակցությունը Ֆրանսիայում և Հայաստանում կազմակերպվող մրցումներին, ինչպես նաև ֆինանսական և նյութական աջակցություն Հայաստանի ֆեդերացիային: Մանրամասն... |
|
|||||||






